Լրահոս

23.12.2017 17:41


Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին

Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4785 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը