Զավեշտալի դեպք Հրազդանում. 35-ամյա կինը դիմել է ոստիկանություն. «Գազի պաշտոնյան ինձ առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Սամվել Հ.-ն 2016 թվականից մինչև օրս իրեն հետապնդում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարինե Մ.-ն հայտնել է նաև՝ հետապնդման պատճառը կայանում է նրանում, որ Սամվել Հ.-ն նախկինում մի քանի անգամ վճարել է իր տան սապառված գազի գումարը ու դրա դիմաց իրենից պահանջում է, որպեսզի սեռական հարաբերություն ունենա իր հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Մարինե Հ.-ն փորձում է իրավապահներին մոլորության մեջ գցել: