Լրահոս

25.12.2017 13:02


«Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 37-ամյա տղամարդու դի

«Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 37-ամյա տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Պ.-ն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նշված ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակը ամբողջությամբ արյուն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մեսրոպ Ավետիսյանի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին գործերի վարչութան կողմից 2016 թվականի դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննությամբ հայտնաբերել են նաև ածելի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ բացի նշված վնասվածքից, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվե

Այս խորագրի վերջին նյութերը