Լրահոս

25.12.2017 14:07


Կրակոցներ Երևանում. 39-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ Երևանում. 39-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանութան Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վ. Փափազյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտուշ Հովհաննիսյանն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում նրա և մի քաղաքացու հետ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ այդ քաղաքացին իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել Ա. Հովհաննիսյանի ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 50-ամյա Գաբրիել Հարությունյանն է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ կասկածյալ Գ. Հարությունյանին, ինչպես նաև օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը