Լրահոս

26.12.2017 15:12


Գյումրիի բնակարաններից մեկում դանակով հարվածել է երկու կնոջ, ապա հրել և գցել շքամուտքի աստիճաններին

Գյումրիի բնակարաններից մեկում դանակով հարվածել է երկու կնոջ, ապա հրել և գցել շքամուտքի աստիճաններին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1971 թ. ծնված Հ. Ղ.-ն, և «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1980 թ. ծնված Գ. Ծ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գ. Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա Հ. Ղ.-ին հրել և գցել շենքի շքամուտքի աստիճաններին:
Նշանակվել է ԴԲՓ:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:


Այս խորագրի վերջին նյութերը