Լրահոս

26.12.2017 15:18


7-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

7-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Էջմիածնում մանկահասակ տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարած անձը Արմավիրի մարզի բնակիչ է:

Նա, երեխային համոզելով, թե նրա համար ինչ-որ բան կգնի, տարել է դպրոցի բակի զուգարան, որտեղ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ ահազանգի՝ մանկահասակ երեխայի մարմնի վրա առկա են եղել նաև քերծվածքներ:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը ձերբակալվել է, երիտասարդը 20 տարեկան է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Այս խորագրի վերջին նյութերը