Լրահոս

26.12.2017 19:57


Դատապարտյալն ինքնավնասում է կատարել, ապա ներքնազգեստով ցանկացել է ինքնասպան լինել

Դատապարտյալն ինքնավնասում է կատարել, ապա ներքնազգեստով ցանկացել է ինքնասպան լինել

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ ածելու շեղբով վնասվածքներ հասցնելով ձեռքի և որովայնի շրջանում:

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին: Նախկինում երկու անգամ դատապարտված և ներկայումս էլ թմրանյութերի և մի շարք գողությունների համար 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 27-ամյա դատապարտյալը նախ ինքնավնասման փորձ է կատարել, ապա իր հագին եղած ներքնազգեստով փորձել է ինքնասպան լինել, սակայն ՔԿՀ աշխատակիցների շնորհիվ կանխվել է դատապարտյալի գործողությունները:

Թե ինչո՞ւ է դատապարտյալը նման քայլի դիմել, որևէ պարզաբանում չի տվել, նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հայտնի է նաև, որ նա պատիժը կրում է 2012 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը