Լրահոս

27.12.2017 10:12


Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է, թե ռումբ է դրված, շուտով կպայթի

Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է, թե ռումբ է դրված, շուտով կպայթի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին։ Ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ կատարելով օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ՝ պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։ Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը