Երևանում 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mitsubishi-ով տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաներում Երևանի քաղաքի Նորք-Մարաշ 13 փողոցի բնակիչ, 36-ամյա Անուշավան Ավագյանը Սարալանջի նորակառույց ճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 35 AP 967 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 35 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօօգնության հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:
Տեղում վարորդը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց որ նա մեքենան վարել է ոչ սթափ, սակայն նրան փրկել է ամրագոտին, քանի որ նա կապած է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։