Լրահոս

27.12.2017 14:02


Մալաթիա-Սեբաստիայի դատարանի դիմաց դատավորի 22-ամյա օգնականը Suzuki-ով բախվել է երկաթե ամրաններին

Մալաթիա-Սեբաստիայի դատարանի դիմաց դատավորի 22-ամյա օգնականը Suzuki-ով բախվել է երկաթե ամրաններին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոհար Գրիգորյանը Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, իր վարած Suzuki մակնիշի 88 ՏP 188 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին ամրացված երկաթե ամրաններին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տեղում բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական ծառայությունից, քանի որ իրեն լավ է զգում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ որպես դատավորներից մեկի օգնական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը