Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն (ֆոտոշարք)
Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն: Պացիենտը երբեք անելանելի դրության մեջ իրեն չպետք է զգա ու ապաքինման հույսը չպետք է կորցնի: Ու երբ քո գործի պրոֆեսիոնալն ես ու կարողանում ես ռիսկերը ճիշտ գնահատել, չես վախենում վերցնել պատասխանատվություն՝ օգնելու անգամ ծանր վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունը ու կյանքը վստահում է քեզ:
Օրերս Արամյանց բժշկական կենտրոնի բժիշկներ ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասունի Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ, կատարել են երկու շատ բարդ վիրահատություններ, որոնք իրականացնելու համար մեծ վարպետություն ու համարձակություն էր անհրաժեշտ:
57-ամյա Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր լիմֆոլեյկոզ (արյան քաղցկեղի ծանր տեսակներից), ու նաև երկար ժամանակ է՝ բուժում էր ստանում Մոսկվայում: Ունենալով պրոգերսիվ և ագրեսիվ ընթացք՝ հիվանդությունը խորացել և հանգեցրել էր արյան կազմի զգալի շեղումների, ինչը բերել էր մի շարք բարդությունների առաջացմանը: Մասնավորապես հիվանդի մոտ առկա էր ընդհանուր հյուծվածություն, արտահայտված անեմիա, փայծաղը զգալիորեն մեծանալով՝ զբաղեցնում էր որովայնի մեծ մասը՝ հասնելով մինչև փոքր կոնքի խոռոչ: Այն կարող էր հեշտությամբ պատռվել, ներքին արյունահոսության պատճառ դառնալ ու կյանքի համար վտանգավոր լինել: Բացի այդ, պացիենտի մոտ սիգմայաձև աղիքում հայտնաբերված ուռուցքը բերել էր աղիքային անանցանելիության՝ խորացնելով օրգանիզմի ներքին թունավորումը, այսինքն՝ աղիքները չէին կարողանում գործել: Բարդացել էր նաև լիմֆոլեյկոզը, ինչի հետևանքով խիստ նվազել էր արյան տոկոսը: Այսպիսի ծանր վիճակում պացիենտը դիմել էր Արամյանց ԲԿ մոտ 25 օր առաջ՝ քաջատեղյակ լինելով Սասուն Գրիգորյանի ու Արամանց ԲԿ մյուս մասնագետների մասնագիտական վարպետությանը:
Բժիշկների առջև աղիքի անանցանելիությունը վերացնելու, փայծաղը ու որովայնում գտնվող մեծացած ավշային հանգույցները հեռացնելու խնդիր էր դրված: Կատարեցին բարդ վիրահատությունը տեխնիկական ճիշտ լուծումներով՝ զգուշորեն հեռացնելով շուրջ 8 կգ կշռող փայծաղը.այն հենց վիրահատության ժամանակ փայծաղը կարող էր պատռվել և կյանքի համար սպառնալիք հանդիսանալ: Բացի այդ, հիվանդն արյան պակասություն ուներ, ուստի արյան կորուստը ևս կյանքի հետ կարող էր համատեղելի չլինել: Այդ ամենը ճիշտ հաշվարկելով՝ բժիշկները՝ արյան նվազագույն կորստով հեռացրեցին փայծաղը և մեծ թվով ավշային հանգույցներ:
Վիրահատության հաջորդ խնդիրն ուռուցքի հեռացումը և դրա հետևանքով առաջացած աղիքային անանցանելիության վերացումն էր: Սակայն վիրահատության ընթացքում պարզվեց, որ այն գտնվում էր ուղիղ աղիքի վերին հատվածում և ոչ թե սիգմատիկ աղիքում՝ ինչպես նախապես ցույց էին տվել կատարված հետազոտությունները, հետևաբար նույն վիրահատության ընթացքում այն հեռացնելը պացինետի համար կարող էր ճակատագրական դառնալ արյան մեծ կորստի հետևանքով:
«Վիրաբուժության բնագավառում հմուտ մասնագետը նա է, ով կարողանում է ոչ միայն համատեղել ռիսկը և զգուշավորությունը, այլև հասկանալ, թե որտեղ կարելի է ռիսկի դիմել և երբ պետք է կանգ առնել»,-ասում է պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:
Ուստի փորձառու բժիշկները հենց տեղում փոխեցին խնդրի լուծման մարտավարությունը. որոշվեց ուռուցքի հեռացումը հետաձգել մինչ պացիենտի օրգանիզմի կազդուրվելը այս վիրահատության ժամանակ արյան կորստից ու օրգանիզմի տարած սթրեսից: Աղիքների անցանելիության ապահովման համար որովայնի վրա առանձին կտրվածք արվեց, որի միջով դուրս բերվեց ուռուցքից ավելի վերև գտնվող աղեգալարը, կարվեց որովայնի մաշկը, իսկ հաջորդ օրն աղիքը հատվեց, ինչն ապահովեց աղիքների պարունակության արտահոսքը: Լեղիներն արդեն սկսել են գործել, և անանցանելիությունը վերացել է:
Բուն ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա 2-3 ամիս անց:
Հիվանդն իրեն արդեն լավ է զգում ու շնորհակալ է: Վիրահատության արդյունքում նրա մոտ զգալիորեն նվազել է լեյկոցիտների քանակը, բարելավել ուռուցքային հիվանդության ընթացքը.«Եթե նայում ես բժշկի աչքերին և հասկանում, որ նա կիսում է քո ցավը, ուրեմն նա իսկական բժիշկ է»,-մեզ հետ զրույցում նկատեց Մովսես Հակոբյանը:
Հեռացվեց սերտաճած չարորակ ուռուցքը ու վերականգնվեց աղիքի անընդհատությունը
68-ամյա Համբարձումի մոտ էլ Արամյանց ԲԿ-ի մասնագետները չարորակ ուռուցք էին հայտնաբերել հաստ աղիքի կամ խթաղու վերելակ հատվածում, լյարդային ծնկան շրջանում: Դեպքն արտառոց էր նրանով, որ հիվանդն իրեն բավականին առույգ էր զգում: Դիմել էր կենտրոն, քանի որ սկսել էր նիհարել անհասկանալի պատճառով, իսկ մինչ այդ ընդհանուր թուլությանը, դիսկոմֆորտին երբեք հատուկ ուշադրություն չէր դարձրել: Մի շարք հետազոտություններից հետո Համբարձումն Արամյանց ԲԿ-ում վիրահատության ենթարկվեց կրկին ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ: «Երբ հիվանդը քեզ է նայում հույսով ու հավատով, եթե նույնիսկ շանսերն այնքան էլ մեծ չեն, անում ես ամեն ինչ՝ նրան փրկելու համար: Ցավոք, մեր ժողովուրդը դիմում է բժշկի, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, այդ պատճառով միշտ չէ, որ ստանում ես ամենացանկալի արդյունքը, սակայն առնվազն պետք է ապահովել պացիենտի կյանքն ու նորմալ կենսագործունեությունը»,-ասում է Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:
Վիրահատությունը բարդ էր այնքանով, որ ուռուցքը սերտաճած էր որովայնի հետին պատին, այսինքն՝ մեջքի հատվածում եղած հյուսվածքներին: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ գործը վարպետից է վախենում: Վիրահատությունը բարեհաջող ավարտին հասցրեցին: Վիրահատության ընթացքում ուռուցքի հետ միասին հեռացվեց հաստ աղիքի ամբողջ աջ հատվածը: Հնարավոր եղավ նաև ստուգել որովայնում առկա մեծացած ավշահանգույցների առկայությունը, որոնք կարող էին մատնանշել մետաստազների հնարավորությունը: Հայտնաբերվել և հեռացվել են այդպիսի մեկ մեծ և մի քանի փոքր ավշահանգույցներ: Վիրահատության ընթացքում վերականգնվել է նաև աղիքի անընդհատությունը:
Մի քանի օր անց արդեն հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Իհարկե, առավել շոշափելի արդյունքի համար պացիենտը դեռ պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի: Ու նա վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին, նա արդեն ակտիվ կյանքի պլաններ է գծում: Արարատ սարը հաղթահարած Համբարձումը 2018-ի օգոստոսին պատրաստվում է նվաճել Սիփան սարը՝համոզված լինելով, որ բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու իր առողջության վերագտնման հարցում հետևողականությունը թույլ կտան բառի ուղիղ իմաստով նվաճել ցանկալի բարձունքը:

Հեռացվեց 8 կգ կշռող հսկայական փայծաղը, լուծվեց աղիքային անանցանելիությունը

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական