Լրահոս

28.12.2017 11:30


Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Իտալիայի Հանրապետության 19-ամյա քաղաքացին

Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Իտալիայի Հանրապետության 19-ամյա քաղաքացին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինդոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շևչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։

Փաստ առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը