Լրահոս

16.11.2010 15:34


ՀՄԵԿ. «Ուժը մշտապես եղել է մերը, ադրբեջանական «հաղթանակները» ամպագորգոռ ու սադրիչ խոսքերով են սահմանափակվում»

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի Խորհուրդն այսօր կայացած իր արտահերթ նիստում կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ  ընդունել է հայտարարություն' ադրբեջանական քարոզչամեքենայի որդեգրած ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ԼՂՀ կատարած այցի ընթացքում շեշտդրում կատարեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հակահայկականությունը պետական քաղաքականություն դարձնելու խնդրին: «Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը' մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը»,- նշել է Նախագահը:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը, խիստ դատապարտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սադրանքների ճանապարհով առավել բորբոքելու ցանկացած փորձ, հայտարարում է, որ իր անդամների ողջ ներուժով կանգնած է ՀՀ Զինված ուժերի կողքին և, անհրաժեշտության դեպքում, նրանց հետ ձեռնամուխ կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործին: Ուժը մշտապես եղել է մերը, ադրբեջանական  «հաղթանակները» ամպագորգոռ ու սադրիչ խոսքերով են սահմանափակվում»:

Այս խորագրի վերջին նյութերը