Լրահոս

28.12.2017 21:25


Արարատում ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բռնաբարել 14-ամյա աղջկան

Արարատում ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բռնաբարել 14-ամյա աղջկան

Արարատի մարզում անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարության փորձով նախաքննության ավարտվել է հայտարարվել:

Երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 14-ամյա աղջկան փորձել է բռնաբարել, սակայն աղջկա օգնության կանչերը լսել են և շտապել օգնելու:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Սուրիկը 2017թ. նոյեմբերի 8-ին` ժամը 18:30-ի սահմաններում գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի գյուղերից մեկում պատահական հանդիպել է անչափահաս` 2003թ. ծնված մի աղջկա և վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, ձեռքից բռնել ու քաշելով տարել է համագյուղացի Գ.Ղ.-ի տանը կից այգու հարակից հատված:

Աղջկան պառկեցրել է հողաթմբին, ապա հանել իր և նրա հագուստները, որից հետո մի ձեռքով փակել է նրա բերանը, իսկ դիմադրությունը կոտրելու նպատակով մի քանի անգամ հարվածել է աղջկա դեմքին, սեղմել կրծքերը՝ ինչի հետևանքով արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ է պատճառել նրան:

Այդ ամենից հետո փորձել է աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն հանցագործությունը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ աղջկա օգնության կանչերին տանից դուրս է եկել և նրանց է մոտեցել Գ. Ղ.-ն, մի կողմ քաշել Սուրիկին, իսկ աղջիկը փախչելով գնացել է տուն:

Սուրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործն արդեն դատարանում է:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը