Լրահոս

28.12.2017 21:56


20-ամյա վարորդը 06-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. մայրը, ով դպրոցի տնօրեն էր՝ տեղում մահացել է

20-ամյա վարորդը 06-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. մայրը, ով դպրոցի տնօրեն էր՝ տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Նիզամի գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Դունոյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AU 356 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի 58-ամյա Թամարա Խաչատրյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր և աշխատում էր Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը