Լրահոս

29.12.2017 14:09


20-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է

20-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էդգար Մարտիրոսանը իր վարած Lexus մակնիշի 58 VV 388 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 61-ամյա Աիդա Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ժամը 21։30-ի սահմաններում Ա. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը