Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 83-ամյա կնոջ կիսաայրված դի
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 18/1 տանը ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ՝ խոհանոցում, բազմոցի վրա, հայտնաբերել են միայնակ բնակվող 83-ամյա Մարգարիտա Մարգարյանի կիսաայրված դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական ներքնակը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։