Լրահոս

30.12.2017 16:19


Վանաձորում 39-ամյա վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային

Վանաձորում 39-ամյա վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, վրաերթի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոցից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի թաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 50 հասցեի մոտ փողոցն անցնելիս Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Պապիկյանը իր վարած ГАЗель 311515 մակնիշի 921 ՏՍ 25 համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողային անվադողով հարվածել է Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ՝ 9-ամյա Էրիկ Պետրոսյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Տարոնի բաժին։

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա սովորում է իրենց գյուղի հիմնական դպրոցի 3-րդ դասարանում, իսկ վարորդ Գ. Պապիկյանը աշխատում է Արտաշատի պահածոների գործարանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը