Լրահոս

30.12.2017 17:18


Կոտայքի մարզում 59-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «06-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

Կոտայքի մարզում 59-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «06-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Վովա Մելիքյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 39.5 կմ հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 MP 923 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (1.1 աստիճան խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը