Լրահոս

31.12.2017 17:38


Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի 9-ամյա սանը ահազանգել է, որ դպրոցում ռումբ է դրված

Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի 9-ամյա սանը ահազանգել է, որ դպրոցում ռումբ է դրված

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Թալին քաղաքի Թիվ 2 հիմնական դպրոցի նկուղում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները պարզել են, թե որ հեռախոսահամարից է ահազանգը ստացվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Թալին քաղաքի բնակիչ, նշված դպրոցի սան, 9-ամյա Հ. Հ.-ն, ով ծնողների հետ հրավիրվել է Ոստիկանության Թալինի բաժին, կատարվածի մասին բացատրություն է տվել, որից հետո երեխային հանձնել են ծնողներին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը