Երևանում թալանել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրատվում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 37-ամյա Գոհար Էվաջյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դեկտեմբերի 30-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոտնակի դարպասի դռան բաց լինելու հանգամանքից, այնտեղից գողաել են աստղադիտակ, հեծանիվ, հեռուստացույց, 4 հատ բազկաթոռ, 4 հատ ձմեռային անվադող, ինչի հետևանքով իրեն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Էվաջյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին նրա ամուսինը՝ 37-ամյա Իշխան Խալաթյանը, հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Խալաթյանը աշխատում է «ԽԱՔ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրության պետ: