Խոր Վիրապ եկեղեցու ճանապարհին բախվել են 06-ն ու 07-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 63-ամյա Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 26 ՏՏ 998 համարանիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GF 891 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, 07-ի վարորդ Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։