Լրահոս

01.01.2018 12:06


57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը դեպքի վայրում թողել էր ավտոմեքենայի համարանիշը

57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը դեպքի վայրում թողել էր ավտոմեքենայի համարանիշը

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմեքենայի վնասված 34 RP103 համարանիշը: Ոստիկանները տեղում պարզեցին, թե ում անվամբ է հաշվառված համարանիշները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները ՃՈ ծառայողներն ու քննիչները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ 54-ամյա Գագիկ Շադանյանին: Հայտնաբերվել է նաև նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի վայրում մի տղամարդ նշում էր, որ մահացածն իր կինն է, և նշված ավտոմեքենան իրեն էլ է հարվածել: Բարեբախտաբար ինքը ցավ է զգացել միայն ոտքի հատվածում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը