Լրահոս

02.01.2018 11:38


Երևանում 57 տարեկան քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակներ

Երևանում 57 տարեկան քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակներ

Հունվարի 2-ին, ժամը 08:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը