Ողբերգական ավտովթար Սյունիքում. երիտասարդ ամուսինները տեղում մահացել են
Հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, համաքաղաքացի, 19-ամյա Լուսինե Մարգարյանը, տեղում մահացել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդկանց մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։