Լրահոս

02.01.2018 11:55


Առանձնապես խոշոր չափի ոսկու գողություն Վանաձորում՝ «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից

Առանձնապես խոշոր չափի ոսկու գողություն Վանաձորում՝ «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված կազմակերպությունը գտվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված կազաերպությունը հսկվում էր «Պանտեռա Սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը