Կիևյան կամրջից իրեն ցած նետած 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ հունվարի 2-ին, ինքնասպանություն է տեղի է ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով, Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու բժշիկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, ժամեր անց տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։