Լրահոս

04.01.2018 13:31


Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ, 60-ամյա Հովիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 FV 214 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Mercedes» մակնիշի 34 OZ 289 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 60-ամյա Մայրամիկ Գևորգյանը, 33-ամյա Արտակ Մխիթարյանը, «Mercedes»-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Ռուբիկ Գրիգորյանն ու 39-ամյա Տիգրան Մելքոնյանը մարմնական վնասվածքներով, մի մասը՝ ծայրահեղ ծանր, մի մասը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 06-ի ուղևորուհուն` Ջաջուռ գյուղի բնակչուհի, 24-ամյա Հռիփսիմե Գրիգորյանին, ով հղի է, հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ՝ ոստիկանության կապիտաններ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «Mercedes»-ի վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը