Լրահոս

05.01.2018 11:43


Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել ոստիկանության բաժնի նախկին պետի եղբոր դեղատունը

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել ոստիկանության բաժնի նախկին պետի եղբոր դեղատունը

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում անհայտ անձը մտել է Զաքյան փողողի թիվ 30 հասցեում գործող «Վագա-ֆարմ» դեղատուն և դանակի սպառնալիքի տակ դեղատան աշխատակցուհուց՝ Զաքյան փողոցի բնակիչ, 23-ամյա Նվարդ Տեր-Թովմասյանից, բացահայտ հափշտակել մոտ 177 հազար դրամ և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կապան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա. Մ.-ն է, իսկ նշված դեղատունը պատկանում է Ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանի եղբորը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը