Լրահոս

05.01.2018 11:57


Հերթական գողությունը «Հայփոստ»-ից. գիշերը թալանել են Սիսիանի մասնաճյուղը

Հերթական գողությունը «Հայփոստ»-ից. գիշերը թալանել են Սիսիանի մասնաճյուղը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով:

Գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել պատուհանը բացելու միջոցով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը