Լրահոս

05.01.2018 12:34


Ավազակային հարձակում է կատարվել «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութի աշխատակցի նկատմամբ

Ավազակային հարձակում է կատարվել «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութի աշխատակցի նկատմամբ

Հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Ստեփան Իփեքչյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ 3 հոգի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, հարձակվել են իր վրա, իրենից գողացել 2 բջջային հեռախոս, գումար, լիցքավորիչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Իփեքչյանը հայտնել է, որ նրանցից մեկը եղել է դանակով զինված։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Հայկ Խանգելդյանին, իսկ ժամեր անց Ոստիկանություն է բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 26-ամյա Հարություն Սագիյանը, Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Պողոսյանը և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Անդրեասյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է ննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Գարիկ Նահապետյանի որոշմամբ Հ. Խանգելդյանը, Հ. Սագիյանը և Գ. Անդրեասյանը ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես կասկածյալներ, ձերբակալվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Գ. Անդրեասյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ Հ. Խանգելդյանը հաշվառված է Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում, սակայն բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ս. Իփեքչյանն աշխատում է «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութ-սրահում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը