Դիլիջանում տանտերը, վերադառնալով ամանորյա հանգստից՝ տունը հայտնաբերել է թալանված
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սաղաթելյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության փատով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, նշված քրգործը հարուցվել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գոհար Թորոսյանի դիմումի փաստով: Վերջինս երեկ՝ հունվարի 4-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի 19:00-ից մինչև այս տարվա հունվարի 4-ի ժամը 10:30-ն ընկած ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, առաջին հարկի ննջասենյակի մուտքի դուռը կոտրել են և մտել ներս:
Գ.Թորոսյանը հայտնել է, որ ննջասենյակում դրված թախտայի միջից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, 3 մլն 480 հազար դրամ, ինչպես նաև իր հարևանուհուն՝ 63-ամյա Մելանյա Հարությունյանին պատկանող ոսկյա զարդերը, 300 հազար դրամ և 300 ԱՄՆ դոլար: Ըստ Գ. Թորոսյանի հայտարարության՝ իրենց պատճառվել է 4 մլն 700 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունն ու քննչականն բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։