Է. Նալբանդյան. «Մեր մոտեցումը ըմբռնում է գտնում նաև եռանախագահ երկրների կողմից»
-Մենք բազմիցս նշել ենք, որ անհնար է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում համաձայնության գալ առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության։ Այն, ինչ ադրբեջանցիներն են ասում, կրկին անգամ ցույց է տալիս իրենց ապակառուցողական մոտեցման ևս մեկ դրսևորում։ Մեր մոտեցումը Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ ըմբռնում է գտնում նաև եռանախագահ երկրների կողմից,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի դիտարկումը («Հունվարի 25-ին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների նախաբանում նշված է բանակցություններին ԼՂ-ի մասնակցության մասին, սակայն ադրբեջանական կողմն անմիջապես հերքեց դա՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»)՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

7or.am