Որսագողությունն ավարտվել է ողբերգությամբ. եղբոր խնամու 22-ամյա տղայի կրակոցով սպանվել է 55-ամյա քաղաքացին
Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են սամարաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փոխոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Իսկ Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։