Լրահոս

07.01.2018 13:01


Կոտայքում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է

Կոտայքում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է

Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին: Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը