Լրահոս

08.01.2018 13:04


Զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը