Լրահոս

08.01.2018 14:22


Կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր

Կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին.

«ԿԱՐԵՎՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՌԸՆՉՎՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՀԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ 1995Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԻՑ ԴՈՒՐՍ

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև նշված ժամկետը (այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ: Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այսինք, կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից»,- գրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը