«Ճվճվ Արոյի» մի որդին ձերբակալված է՝ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Դեռևս նախորդ տարի սեպտեմբերին «Ճվճվ Արոյի»՝ նույն ինքը Արայիկ Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ կողոպուտի դեպք էր գրանցվել. 2017թ. սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար փողոցում Սերժ Վարդանյանը «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում պոկել և բացահայտ հափշտակել էր Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկյա շղթան:
Դեպքից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Այս դեպքից ամիսներ հետո մայրաքաղաքում ևս մեկ միջադեպ էր գրանցվել մի խումբ երիտասարդների մասնակցությամբ:
2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ աղմկել ու անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ, ապա նաև բռնություն էին կիրառել և հայհոյանքներ հնչեցրել մատուցողի հասցեին:
Տեղի ունեցած փաստով դեկտեմբերի 01-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ միջադեպին մասնակցություն է ունեցել նաև «Ճվճվ Արոյի» որդի Սերժ Վարդանյանը, ուստիև՝ Երևանի քննչական վարչությունում 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու մասին:
Այդ ընթացքում Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն Վարդանյանը չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ նախօրեին որոշում է կայացվել՝ Սերժ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոխելու մասին:
Այսպիսով, որոշում է կայացվել՝ Սերժ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքով ձերբակալվել է «Ճվճվ Արոյի» մյուս որդին:
Վթարի հետևանքով երկու ոստիկաններ են մահացել. նրանցից մեկը մահացել է վթարից անմիջապես հետո, իսկ մյուսը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղև ժամեր անց մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Աղբյուրը` Փաստինֆո