Արցախում նման եղանակ մեկ էլ գրանցվել էր 20 տարի առաջ․ արդեն կան բողբոջած ծառեր
Անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարի առաջին տասնօրյակում Արցախում շարունակվում է անոմալ եղանակը. տեղումներ գրեթե չեն գրանցվում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ չնայած տաք եղանակին՝ դեռևս անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: «Մենք իրազեկված ենք, որ արդեն կան բողբոջած ծառեր, ինչը պայմանավորված է ծառերի կենսաբանական առանձնահատկություններով, դիրքով, գտնվելու վայրով: Եղանակի հետագա փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է՝ որոշ տեղերում ցրտահարություններ լինեն, սակայն քանի որ գիշերային ջերմաստիճանը, ի տարբերություն ցերեկայինի, բավականին ցածր է լինում օրվա միջին ջերմաստիճանը ծառերի և բույսերի համար դառնում է բավարար»,- նշել է Վ. Ավետիսյանը:
Հարցի շուրջ տրված պարզաբանության մեջ ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրենի տեղակալ Լաուրա Հովսեփյանն ասել է, որ հունվարի 14-ից կանխատեսվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Նրա խոսքով՝ նման եղանակ Արցախում մեկ էլ գրանցվել էր 20 տարի առաջ: