Առեղծվածային դեպք Արարատի մարզի Մխչան գյուղում. տանտերը իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Թե ինչպես և ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկան տանը՝ պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։