Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում
Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,-նշում են տուրօպերատորները:
ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:
Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար: «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:
Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են:Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են:
Տուրիստական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները մայրաքաղաքում միջինը 23 հազար ռուբլի են ծախսում: Քաղաքից դուրս հանգիստն ավելի թանկ արժե` փաթեթներով պայմանավորված: «Ռուսաստանցիները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում է էկոլոգիապես մաքուր սննդով, բնությամբ, մատչելիությամբ: Ռուսաստանցիներ համար նաեւ վիզայի ազատականացման ռեժիմով պայմանավորված Հայաստան մուտք գործելն ավելի հեշտ է դարձել»,-նշեցին ներգնա տուրիզմի մասնագետները:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է ոչ միայն Ամանորի օրերին: «Նրանք այստեղ ոչ միայն Նոր տարին են նշում, այլեւ ավանդաբար այցելում են թանգարաններ, մշակութային, պատմական տարբեր վայրեր: Այդ օրերին տուրերի մեջ ուղղակի ավելանում է նաեւ ժամանցի գործոնը»,-հավելեց նա:
Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում
Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,-նշում են տուրօպերատորները:
ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:
Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար: «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:
Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են: Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են: