Խմբակային խուլիգանություն «Արմավիր» բանտի մոտ. մասնակիցների մեջ կան աղջիկներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քրգործ է հարուցվել 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Արմավիրի բանտի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի բանտ է այցելել Նարեկ Սարգսյանը, ով, ըստ տեղեկությունների, եղել է ոչ սթափ վիճակում, այնտեղ նա իրեն ցուցադրել է ոչ ադեկվատ, հիմնարկի արգելված գոտի չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո նա սկսել է վիճաբանել բանտում իր ծառայութունը կատարող Իշխան Հ.-ի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Սարսգյանի հետ միասին եղել է Անի Հայրապետյանը, Արաքսյա Հայրապետյանը, Անի Մանուկյանը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում գտնվող Մանվել Հայրապետյանը և Ռոման Հայրապետյանը։
Վերջիններս Արմավիրի բանտի մոտ հավաքված քաղաքացիների և բանտի աշխատակիցների ներկայությամբ շարունակել են բարձրաձայն անհասցե, ինչպես նաև բանտի աշխատակիցների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ դրանով դիտավորյալ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչը արտահայտվել է բանտի ծառայողների և քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով։ Վաղարշապատի բաժնի ոստիկաններն ու Վարղաշապատի քննչական բաժնի քննիչները պարզում են բոլորի ամբողջական տվյալները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։