Խոշոր ավտովթար Սյունիքում․ 4 տուժածների մեջ են քոլեջի գանձապահն ու դասախոսը
Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Թադևոսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 210-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 01 ՍX 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Թադևոսյանը, նրա ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 57-ամյա Իվետա Հարությունյանը, 26-ամյա Անահիտ Ավետիսյանը և 61-ամյա Արարատ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ի. Հարությունյանն աշխատում է Սյունիքի քոլեջում՝ որպես գանձապահ, իսկ Ա. Ավետիսյանը՝ նույն քոլեջում՝ որպես դասախոս։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։