Լրահոս

13.01.2018 12:32


Վանաձորում թալանել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցին պատկանող խանութը

Վանաձորում թալանել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցին պատկանող խանութը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արամ Մումչյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հունվարի 12-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել է, որ հունվարի 11-ին, ժամը 22։00-ից մինչև հունվարի 12-ի 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 10/ա հասցեում գործող, իրեն պատկանող «Միլավիցա» խանութ-սրահի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել արծաթյա զարդեր և մոտ 150 հազար դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մումչյանն աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ։

Այս խորագրի վերջին նյութերը