Լրահոս

13.01.2018 14:23


«Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին

«Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի և 35-ամյա Արմեն Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում և սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը