Սևանում 38–ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա և ուղևորներից մեկը տեղում մահացել են
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 38-ամյա Հովիկ Ներսիսյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած BMW մակնիշի 34 FՍ 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ներսիսյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Հայրումյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածնեն ասում էին, որ վիրավոր Ա. Ներսիսյանը վարորդ Հ, Ներսիսյանի տղան է, իսկ Սևանի բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։