Լրահոս

14.01.2018 19:26


Գեղարքունիքում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում

Գեղարքունիքում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի պատասխանատու: Բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանն ու գազաբալոնը պոկվել և շպրտվել էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը