Լրահոս

15.01.2018 09:14


Հրդեհ Օձունում․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Հրդեհ Օձունում․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Հունվարի 14-ին, ժամը 17:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել 17:55-ին: Մասամբ այրվել է մեկ բազմոց։

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռ. Կ.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը