Այսօր երևանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների սահմանման նախագծի վերաբերյալ ՀՌԱՀ-ում քննարկում է տեղի ունեցել: Այն վարել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳրիգորԱմալյանը։
Հեռուստաընկերությունների ներկայացուցիչների քննարկմանն էր ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների սահմանման նախագիծը։
Գրիգոր Ամալյանը, սակայն, քննարկման վերջում չի պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե քանի որ իրենք նախապես ասուլիսի մտադրություն չունեն, ուստի հրաժարվում է պատասխանել հարցերին։
Ամալյանը հրաժարվեց պատասխանել հարցերին
Այսօր երևանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների սահմանման նախագծի վերաբերյալ ՀՌԱՀ-ում քննարկում է տեղի ունեցել: Այն վարել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը։

7or.am