Լրահոս

15.01.2018 13:04


«Ձյան գալու հետ գրիպի հիվանդացության նվազում է նկատվում». Արա Ասոյան

«Ձյան գալու հետ գրիպի հիվանդացության նվազում է նկատվում». Արա Ասոյան

ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս օրերին մենք ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի աճ:

«Դրանք սեզոնային հիվանդություններ են և դրանց տարածմանը նպաստում է եղանակը: Տոնական օրերին շփումը շատանում է, և դա նույնպես նպաստում է տարածմանը»,- նշեց Արա Ասոյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը չհերքեց ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որ եթե ձյուն գա՝ վիրուսը կվերանա:

«Որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն օրերին, երբ ձյուն է տեղում, այդ օրերից նկատվում է գրիպի հիվանդության նվազում»,- ասաց վարակաբանը:

Խոսելով այն մասին, որ գրանցված հիվանդների մեծ մասը երեխաներն են՝ Արա Ասոյանը փաստեց.

«Երեխաներն ավելի ծանր են տանում հիվանդությունները, և նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է: Մեծահասակները հիմնականում տնային պայմաններում են բուժումն իրականացնում»:

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը